ՔՈԱՖ Կոնցեպտը սոցիալական ձեռնարկություն է, որը ներառում է հյուրանոց, համագումարների կենտրոն և ռեստորան

ՔՈԱՖ Կոնցեպտը սոցիալական ձեռնարկություն է, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ Դեբետ 1, հասցեում։

ՔՈԱՖ ԿՈՆՑԵՊՏԻ ՄԱՍԻՆ

Դեբեդի կիրճում տեղակայված ՔՈԱՖ Կոնցեպտը 2019 թվականից ի վեր զբոսաշրջիկներին առաջարկում է գյուղական հմայքի և արդիականության յուրօրինակ համադրություն: Այստեղ դուք սեփական փորձով կարող եք զգալ, թե ինչպես են ավանդույթները ներդաշնակորեն զուգորդվում նորարարության հետ։ Մեր հյուրանոցի և համագումարների կենտրոնի յուրաքանչյուր անկյուն նախագծված է այնպես, որ համապատասխանի կիրճի առանձնահատկություններին և միաժամանակ ապահովի անմոռանալի փորձառություն: Սա կատարյալ վայր է ինչպես հանգիստը գնահատողների, այնպես էլ արկածախնդրություն փնտրողների համար։

ՄԵՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՔՈԱՖ Կոնցեպտի առաքելությունն ավելին է, քան բարձրակարգ հյուրընկալության ապահովումը: Որպես «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) սոցիալական ձեռնարկություն՝ մեր նպական է բարելավել կրթության որակը գյուղական համայնքներում։ Հենց այս նպատակով մեր ողջ շահույթն ուղղվում է Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնի կրթության ծրագրերի ընդլայնմանը:

ՔՈԱՖ-ի առաքելությունն է համապարփակ ռեսուրսների միջոցով հզորացնել Հայաստանի բոլոր մարզերի երեխաներին ու երիտասարդներին, ձգտել բարելավել կրթական, առողջապահական և տնտեսական ոլորտները՝ նպաստելով կայուն ու դինամիկ զարգացող համայնքների ստեղծմանը: Մեր տեսլականն այն է, որ Հայաստանի բոլոր մանուկները, բացահայտելով և կիրառելով իրենց ողջ ներուժը, փոխակերպելու են աշխարհն իրենց շուրջ։ ՔՈԱՖ-ը շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը կիրառում է համայնքահեն մոտեցումներ՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում կյանքի որակի բարելավմանը: