ՔՈԱՖ Կոնցեպտը սոցիալական ձեռնարկություն է, որը ներառում է հյուրանոց, համագումարների կենտրոն և ռեստորան

ՔՈԱՖ Կոնցեպտը սոցիալական ձեռնարկություն է, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ Դեբետ 1, հասցեում։

ԲԱՐԵԼԱՎԵՔ ՁԵՐ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Մենք գիտենք, որ ձեր միջոցառման հաջողությունն ուղղակիորեն կախված է դրա անթերի կառավարումից: Մեր թիմը ամեն բան կհամակարգի այնպես, որ յուրաքանչյուր մանրուք համապատասխանի ձեր տեսլականին: Գերժամանակակից տեխնիկական աջակցությունից մինչև թարգմանչական ծառայություններ և VIP սենյակ հատուկ հյուրերի համար. մենք ջանք չենք խնայի Ձեր միջոցառումը հիշարժան դարձնելու համար:

«ՀԱՂՊԱՏ» ՍՐԱՀ

Մեր գլխավոր սրահը կատարյալ տարբերակ է մինչև 120 անձի համար նախատեսված միջոցառումների համար: Մենք առաջարկում ենք սրահի համապատասխան դասավորություն, բարձրակարգ աուդիո-վիդեո սարքավորումներ և անհրաժեշտ այլ պարագաներ։ Այստեղ հնարավոր է կազմակերպել շնորհանդեսներ, համագումարներ, կինոդիտումներ և տարատեսակ այլ խոշոր միջոցառումներ:

Ներառված պարագաներ՝լազերային պրոյեկտոր, քլիքեր, խոսափող,գրատախտակ,ֆլիպչարտ գրատախտակ, մարկերներ, գրիչներ և նոթատետրեր, շշալցված ջուր։

Լրացուցիչ ծառայություններ`թարգմանչական խցիկ, թարգմանչական պարագաների հավաքածու (100 հատ):

«ՍԱՆԱՀԻՆ» ՍՐԱՀ

Մեր «Սանահին» սրահը, որը հարմար է մինչև 35 անձի համար նախատեսված միջոցառումների համար, հագեցած է ընդարձակ խորհրդակցական սեղանով և հարմարավետ աթոռներով, ինչպես նաև օդափոխման բարձրակարգ սարքավորումներով:

Ներառված պարագաներ՝ լազերային պրոյեկտոր, քլիքեր, խոսափող, գրատախտակ, ֆլիպչարտ գրատախտակ, մարկերներ, գրիչներ և նոթատետրեր, շշալցված ջուր։

«ՔՈԲԱՅՐ» ՍՐԱՀ

Եթե դուք փնտրում եք փոքր, բայց տպավորիչ միջավայր՝ մինչև 20 անձի համար, ապա «Քոբայր» սրահը կատարյալ տարբերակ է: Վայելեք բնական լույսի առատությունը և լանդշաֆտի չքնաղ տեսարանները՝ զրույցների, դասընթացների կամ VIP հանդիպումների ժամանակ։

Ներառված պարագաներ՝ լազերային պրոյեկտոր, քլիքեր, խոսափող, գրատախտակ, ֆլիպչարտ գրատախտակ, մարկերներ, գրիչներ և նոթատետրեր, շշալցված ջուր։

ՔՈՎՈՐՔԻՆԳ ՏԱՐԱԾՔ

Հեռավար աշխատանքի համար նախատեսված այս մտերմիկ տարածքը կխթանի ձեր արդյունավետությունը: Ստուգեք ձեր էլ. փոստը, ավարտեք զեկույցը կամ պարզապես ընթերցեք սիրելի գիրքը բնական լույսի և ցնցող տեսարանի ներքո:

Reserve a meeting room

Select if needed
Additional services

Ամրագրել սրահ

Նշել, եթե անհրաժեշտ է
Լրացուցիչ ծառայություններ