ՔՈԱՖ Կոնցեպտը սոցիալական ձեռնարկություն է, որը ներառում է հյուրանոց, համագումարների կենտրոն և ռեստորան

ՔՈԱՖ Կոնցեպտը սոցիալական ձեռնարկություն է, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ Դեբետ 1, հասցեում։

Բացահայտեք Լոռու հարուստ ժառանգությունը

Դեբեդի կիրճը Հայաստանի հարուստ անցյալի լուռ վկան ու կարևոր մասն է: Այստեղ դուք ունեք պատմամշակութային տեսարժան վայրերի բազմաշերտ ընտրություն։ Ի դեպ, դրանցից շատերը հնարավոր է այցելել մեկ օրվա ընթացքում: Ահա տարածաշրջանի մի քանի վայր, որոնք խորհուրդ կտանք ավելացնել ձեր երթուղուն, եթե ուզում եք լիարժեք պատկերացում կազմել Լոռու գեղարվեստական և հոգևոր ժառանգության մասին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայրեր և ավելին | Զբոսնեք միջնադարյան Հայաստանի երկու կարևորագույն պատմական ու ճարտարապետական հուշարձաններով՝ Հաղպատի և Սանահինի տպավորիչ վանքերով: Քոբայրի վանքը նույնպես եզակի փորձառություն է։ Կարճ լեռնագնացությունից հետո այն իսկական կախարդական վայր է հիշեցնում:

Արվեստ և մշակույթ Ընկղմվեք Հայ մեծ բանաստեղծի հետաքրքրաշարժ կյանքի մեջ՝ այցելելով Թումանյանի տուն-թանգարան,կատարեք ճամփորդություն ժամանակի մեջ Միկոյան եղբայրների թանգարանում, երբ Սանահին գյուղի երկու եղբայրներըփոխեցին աշխարհը, Ալավերդու արվեստի պատկերասրահումիսկ խորհրդային կյանքի վիզուալ աշխարհը բացահայտեք լուցկու տուփի պիտակների թանագարանում։.

Ցուցակն այսքանով չի սահմանափակվում: Լրացուցիչ տեղեկությունների համար օգտվեք մեր կոնսիերժ-ծառայությունից։


Փամբակի հեքիաթի տուն Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան
Արդեանի արտ-ինստալյացիա (տեղակայված հենց մեզ մոտ)
Տուր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնով (ներառված է այցի մեջ)

Ամրագրել տուր-փաթեթը

Ամրագրել տուր-փաթեթը