Ձեր հաջորդ կորպորատիվ միջոցառումը՝ Լոռիում՝ ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցում
Այստեղ գաղափարները դառնում են իրականություն
Թաքնված Լոռու կիրճերում՝ Կոնցեպտն առաջարկում է ոգեշնչող և հանգիստ միջավայր ձեր գործնական հանդիպումների, համագումարների և թիմբիլդինգ միջոցառումների համար։ Ժամանակակից հարմարավետությունը, բնության գեղեցկությունն ու ստեղծագործական մթնոլորտը մեր հյուրանոցը դարձնում են կատարյալ վայր՝ աշխատանքն ու հանգիստը համատեղելու համար։
Համագումարների սրահներ՝ ոգեշնչված Լոռու պատմական ժառանգությամբ
Կոնցեպտ հյուրանոցում մենքն առաջարկում ենք համագումարների սրահներ՝ ցանկացած ձևաչափի հանդիպումների համար։
Քոբայր
մինչև 15 անձ
Կատարյալ ընտրություն փոքր աշխատանքային քննարկումների, գործնական հանդիպումների և մտագրոհների համար։
Սանահին
մինչև 60 անձ
Օպտիմալ տարածք թրեյնինգների, սեմինարների և պրեզենտացիաների անցկացման համար։
Հաղպատ
մինչև 120 անձ
Ընդարձակ սրահ՝ նախատեսված մեծամասշտաբ համագումարների, ֆորումների, կինոդիտումներ և կորպորատիվ գալա-միջոցառումների համար։
Համագումարների սրահներ՝ ոգեշնչված Լոռու պատմական ժառանգությամբ
Կոնցեպտ հյուրանոցում մենքն առաջարկում ենք համագումարների սրահներ՝ ցանկացած ձևաչափի հանդիպումների համար։
Քոբայր
մինչև 15 անձ
Կատարյալ ընտրություն փոքր աշխատանքային քննարկումների, գործնական հանդիպումների և մտագրոհների համար։
Սանահին
մինչև 60 անձ
Օպտիմալ տարածք թրեյնինգների, սեմինարների և պրեզենտացիաների անցկացման համար։
Հաղպատ
մինչև 120 անձ
Ընդարձակ սրահ՝ նախատեսված մեծամասշտաբ համագումարների, ֆորումների, կինոդիտումներ և կորպորատիվ գալա-միջոցառումների համար։
Ամբողջական աջակցություն ձեր միջոցառումներին
Յուրաքանչյուր դետալ կարևոր է։ Մենք հոգում ենք նաև այն մանրուքների մասին, որոնք ապահովում են միջոցառման սահուն ընթացքը։
Ամբողջական տեխնիկական հագեցվածություն
Բոլոր սրահներն ապահովված են անհրաժեշտ ժամանակակից տեխնիկայով՝ պրոյեկտոր, էկրան, պրոֆեսիոնալ ձայնային համակարգ, խոսափողներ, ֆլիպչարթ և գերարագ Wi-Fi:
Սուրճի ընդմիջումներ և սնունդ
Մեր թիմը պատրաստ է ապահովելու սննդի կազմակերպման ցանկացած ձևաչափ՝ սուրճի թարմացնող ընդմիջումներից մինչև պաշտոնական ճաշկերույթներ ու ընթրիքներ՝ հարմարվելով ձեր միջոցառման օրակարգին։
Գիշերակաց հյուրանոցում
Մի քանի օր տևողությամբ միջոցառումների համար առաջարկում ենք 32 հարմարավետ սենյակ, որպեսզի ձեր թիմը լիարժեք հանգստանա արդյունավետ աշխատանքային օրվանից հետո։
Բացօթյա և փակ տարածքներ
Համագումարների սրահներից զատ, կարող եք դիտարկել նաև, հյուրանոցի բացօթյա տարածքը, որը ևս հիանալի միջավայր է տարաբնույթ հանդիպումների, քննարկումների, ֆուրշետների և թիմբիլդինգների համար։
Անհատական աջակցություն և ուղղորդում
Մեր փորձառու թիմը ձեզ հետ կլինի պլանավորման առաջին իսկ օրվանից մինչև միջոցառման ավարտը՝ ապահովելով ողջ գործընթացի անխափան ընթացքը։
Կատարյալ ընտրություն աշխատանքի և ոգեշնչման համատեղման համար
Ինչ են ասում մեր կորպորատիվ հաճախորդները
«Ուզում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ և հյուրանոցի ողջ բարեհամբույր անձնակազմին՝ մեզ այդքան ջերմ ընդունելու համար: Ամեն ինչ հիասքանչ էր կազմակերպված, ինչպես միշտ, խումբն իրեն զգում էր ինչպես տանը. մեր մասնակիցները շատ տպավորված են մթնոլորտով և միշտ շատ բարձր են գնահատում սեմինարի անցկացման վայրի ընտրությունը»։
Պատրա՞ստ եք սկսել
Պատմե՛ք մեզ ձեր միջոցառման մասին, և մենք կօգնենք ընտրել համապատասխան սրահը, ձևաչափն ու ծառայությունները։ Եկեք միասի՛ն պլանավորենք ձեր թիմի հաջորդ հաջողված միջոցառումը։
Կատարեք ամրագրում հիմա
060 700050