ՔՈԱՖ Կոնցեպտը սոցիալական ձեռնարկություն է, որը ներառում է հյուրանոց, համագումարների կենտրոն և ռեստորան

ՔՈԱՖ Կոնցեպտը սոցիալական ձեռնարկություն է, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ Դեբետ 1, հասցեում։

Բացահայտեք Լոռու բացօթյա հնարավորությունները

Դեբեդի կիրճն ակտիվ հանգիստը նախընտրող մարդկանց սիրելի վայրն է դարձել։ Մեր զբոսաշրջային հատուկ փաթեթները ձեր օրը կարող են լցնել ինչպես ադրենալինով հարուստ արկածներով, այնպես էլ իրական հանգստությամբ: Ընտրեք առաջարկվող բազմատեսակ փաթեթներից ամենահոգեհարազատը։

Քայլարշավ | Առկա են տարբեր երթուղիներ, և դրանցից յուրաքանչյուրը հնարավորություն կտա յուրովի բացահատել Դեբեդի կիրճի խորհրդավոր բնությունը։

Քարանձավարշավ | Լոռու սարերն ու ձորերը լի են թաքնված քարանձավներով, որոնք հնարավոր է ուսումնասիրել արահետների ավարտին:

Հեծանվարշավ | Լոռու գեղատեսիլ լանդշաֆտները հեծանվով բացահայտելն իսկական հաճույք է։ Ի դեպ, դուք կարող եք վարձել հեծանիվներ անմիջապես հյուրանոցից և ՔՈԱՖ Այցելուների կենտրոնից։

Ռաֆթինգ | Անկախ նրանից սա ձեր առաջին փորձն է, թե արդեն ռաֆթինգի բարդությունները հաղթահարելու բավարար փորձ ունեք, Դեբեդ գետով նավարկելը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Կատարեք ամրագրում և այլընտրանքային ձևով վայելեք կիրճի վեհությունը:

Ձիավարություն | Գյուղի իրական հմայքը վայելելու համար այս տարբերակն ամենահարմարն է։ Վայելեք արոտավայրերով ու բլուրներով զբոսանքը, ոգեշնչվեք տեսարաններով ու հայտնաբերեք թաքնված պատմական հուշարձաններ:

Շաքարյան Ռանչո | Մոտ եղեք վայրի բնության այն ներկայացուցիչներին, որոնք Շաքարյան Ռանչո ընտանիքի անդամներ են։ Իսկ կեսօրին վայելեք ընտանեկան զվարճալի հանգիստը ֆերմայում:

Ցուցակն այսքանով չի սահմանափակվում՝ թռչնադիտարկում, արկածներ ջիպով և այլն: Լրացուցիչ տեղեկությունների համար օգտվեք մեր կոնսիերժ-ծառայությունից։

Ամրագրել տուր-փաթեթը

Ամրագրել տուր-փաթեթը