Հետահայաց նայելով ՔՈԱՖ Կոնցեպտ համագումարների կենտրոնի ստեղծմանը
Հենց այդ օրը սկիզբ առավ մեր փոխակերպող ճամփորդության նոր ուղղությունը, որի նպատակն է բարելավել կորպորատիվ միջոցառումների փորձառությունն ու նպաստել համայնքի կայուն զարգացմանը։



Ինչպե՞ս ենք ձևավորում գյուղական համայնքների ապագան
Մեր առաքելության հիմքում Հայաստանի գյուղաբնակ երիտասարդներին կրթության միջոցով հզորացնելու ձգտումն է: Որպես սոցիալական ձեռնարկություն՝ ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցն իր համագումարների կենտրոնից ստացած ողջ շահույթն ուղղում է Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ֆինանսավորմանը: Յուրաքանչյուր միջոցառում ուղղակիորեն նպաստում է ապագա սերունդների կրթական և տնտեսական առաջընթացին։
Եկեք միասին ապահովենք փոխակերպող ազդեցությունը
Ընտրելով ՔՈԱՖ Կոնցեպտ համագումարների կենտրոնի սրահներից որևէ մեկը՝ դուք նպաստում եք մեր առաքելության իրագործմանը: Դեբեդի կիրճի հիասքանչ տեսարանների ֆոնին գտնվող մեր կենտրոնի յուրաքանչյուր անկյուն առկա ռեսուրսների ճիշտ օգտագործման և զարգացման մասին է:
Փորձարկեք «Կոնցեպտը». ձեր միջոցառման կազմակերպումը նախաձեռնեք այսօր
Ձեր հաջորդ միջոցառումը կազմակերպեք չքնաղ Լոռիում՝ ՔՈԱՖ Կոնցեպտ համագումարների կենտրոնում և նպաստեք Հայաստանում միջոցառումների կազմակերպման ապագայի ձևավորմանը: Մեր միջոցառումների համակարգողները սիրով կհամագործակցեն ձեզ հետ՝ ստեղծելու հարմարեցված ճաշացանկ և դասավորություն որը կատարելապես կհամապատասխանի ձեր միջոցառման բնույթին։ Կապվեք մեզ հետ այսօր և մենք միասին կկազմակերպենք ձեր հաջորդ միջոցառումը՝ վերածելով այն անմոռանալի փորձառության։