ՔՈԱՖ Կոնցեպտը սոցիալական ձեռնարկություն է, որը ներառում է հյուրանոց, համագումարների կենտրոն և ռեստորան

ՔՈԱՖ Կոնցեպտը սոցիալական ձեռնարկություն է, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ Դեբետ 1, հասցեում։

ԼՈՌՈՒ ՔՈԱՖ ԿՈՆՑԵՊՏՈՒՄ ԻՋԵՎԱՆԵԼՈՒ 6 ՊԱՏՃԱՌ

1. Հանգստի բացառիկ փորձառություն

Հայաստանի հյուսիսարևելյան մարզը՝ Լոռին, հայտնի է իր փարթամ անտառներով, սար ու ձորերով։ Հենց այստեղ է գտնվում ՔՈԱՖ Կոնցեպտը, որը բացառիկ հնարավորություն է տալիս առավելագույնս մոտ լինել բնությանը՝ միևնույն ժամանակ չկորցնելով կապը շրջապատող աշխարհի հետ։ Մեր ժամանակակից բուտիկ հյուրանոցն առաջարկում է այլընտրանքային հանգիստ, որի ընթացքքում դուք կարող եք առանձնանալ, զգալ բնության բույրերն ու հնչյունները կամ ծանոթանալ տեղացիների առօրյային՝ զբոսնելով գյուղում։

2. Հարմար է ինչպես դանդաղ հանգստի, այնպես էլ արկածների համար

Մեր թիմը միշտ պատրաստ է օգնել ձեզ կտրվել քաղաքի եռուզեռից։ Այնուամենայնիվ, Դեբեդի կիրճում մնալն ուղղակիորեն ենթադրում է ակտիվ հանգստի բազմաթիվ տարբերակներ: Հեծանվային զբոսանքներից մինչև արշավներ, ռաֆթինգ, ձիավարություն և ջիպ-տուրեր. ՔՈԱՖ Այցելուների կենտրոնը կարող է առաջարկել զբոսաշրջային տարբեր նախասիրություններին հարմար տուր-փաթեթներ: Չմոռանաք բացահայտել նաև խոհարարական տուրիզմի հնարավորությունները՝ ազնվամորու բերքահավաք, հայկական խոհանոցի ուտեստների վարպետության դասեր և տեղական գինիների ու պանիրների համտեսներ. մի՞թե գրավիչ չէ:

3. Ճարտարապետական նոր խոսք և հարմարվետություն

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի մաս կազմող Կոնցեպտ հյուրանոցն արդյունաբերական դիզայնի և հարմարավետության համադրություն է, որտեղ առանձնահատուկ շեշտադրված են հայկական մշակույթի նրբագեղ տարրերը։ Հյուրանոցի և հարակից ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ճարտարապետը լիբանանահայ Փոլ Գալուստյանն է։ Այստեղ մենք մեր հյուրերին առաջարկում ենք կոմֆորտ և պրեմիում սենյակներ՝ կահավորված մինիմալիստիկ, հարմարավետ կահույքով և պանորամային պատուհաններով։ «Կոնցեպտ» հյուրանոցում հյուրընկալվելիս կարող եք օգտվել Հայաստանի գյուղական համայնքների կրթական ամենանորարարական՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն անվճար այցելության հնարավորությունից։ Կենտրոնը հարազատ տանիք է դարձել մարզի 1800 երեխայի ու մեծահասակի համար։

4. Առաքելություն ունեցող հյուրանոց

«Կոնցեպտ» հյուրանոցում ձեր կացությունն ուղիղ ներդրում է համայնքային զարգացմանը, քանի որ հասույթը ծառայում է ՔՈԱՖ-ի՝ Հայաստանի գյուղերի առաջխաղացմանն ուղղված ծրագրերին։ 2004 թվականից ի վեր ՔՈԱՖ-ն ազդեցություն է ունեցել 64 գյուղական համայնքի ավելի քան 107,000 մարդու կյանքի որակի վրա (Արմավիր, Արագածոտն, Լոռի, Գեղարքունիք, Շիրակ և Տավուշ): Իսկապես հրաշալի է, չէ՞, վայելել հանգիստն ու գիտակցել, որ բարի գործ ես անում գյուղաբնակների համար։

5. Culinary Satisfaction Awaits

Meet our head chef, Davit Gabrielyan, whose culinary expertise promises to tantalize your taste buds. Davit crafts a menu featuring signature dishes from Armenian, Georgian, and Italian cuisines; from savory dolma to melt-in-your-mouth lamb chop BBQ, Concept Hotel offers gourmet delights to satisfy every palate.

Don’t miss out on our must-try caramelized pear salad, featuring fresh local greens, gorgonzola, and our irresistible pears. Our bestselling baked trout is also a winner, infused with mushroom, pine nuts, and tarragon.

6. Ինստագրամին արժանի #1 տեղանքը

Եթե պատրաստվում եք ուղևորվել այնպիսի վայրեր, որտեղ կարող եք ձեր ինստագրամյան էջին վայել լուսանկար անել, դուք մենակ չեք։ Թե՛ մինիմալիստական ինտերիերը, թե՛ բացվող շքեղ տեսարանները ամենաինստագրամյան միջավայրն են բացառիկ լուսանկարներ ունենալու։ Հետևեք «Կոնցեպտ» հյուրանոցի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին՝ մեր աշխատակիցների հետ անընդմեջ կապի մեջ լինելու համար։ Ու չմոռանաք մեզ էլ նշել ձեր լուսանկարում, երբ այն տեղադրեք սոցիալական մեդիայում․ մենք սիրում ենք սիրուն նկարներով հիանալ։

Կիսվել այս հրապարակումով

Վերջին հրապարակումները

Step back in time to August 8, 2019 when the seeds of innovation were planted during the groundbreaking ceremony
Արվեստի, արհեստի ու երաժշտության ՔՈԱՖ փառատոնն իր շուրջ համախմբեց 5,000 այցելուի