ՔՈԱՖ Կոնցեպտը սոցիալական ձեռնարկություն է, որը ներառում է հյուրանոց, համագումարների կենտրոն և ռեստորան

ՔՈԱՖ Կոնցեպտը սոցիալական ձեռնարկություն է, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ Դեբետ 1, հասցեում։

Բացահայտեք Լոռու ինքնատիպ համերը

Ընդամենը մեկ այցի ընթացքում հնարավոր չէ ծանոթանալ Լոռուն բնորոշ համային բոլոր փորձառություններին, չէ՞ որ տարածաշրջանը հայտնի է իր բացառիկ խոհանոցով, գինով և ագրոտուրիզմով։ Ահա գաստրոնոմիական մի քանի ուղղություն, որոնք ձեզ շատ դուր կգան։



Կոնցեպտ ռեստորան | Անկախ նրանից՝ դուք եկել եք այստեղ նախաճաշելու, ճաշելու կամ ընթրելու, գաստրոնոմիական անմոռանալի ճամփորդությունն ապահովված է: Վայելեք նորարականի և ավանդականի համադրությունը խոհանոցում, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իր նախասիրություններին համապատասխան ճաշացանկ:

Վարպետության դաս | Տարածաշրջանի մշակույթին ավելի խորքային ծանոթանալու համար ամրագրեք հայկական ավանդական ուտեստների պատրաստման հետևյալ վարպետության դասերից մեկը (կամ մի քանիսը).

– Հայկական գաթայի պատրաստում
– Հացի թխում
– Ղափամայի պատրաստում
– Թանապուրի (սպաս) պատրաստում
– Արիշտայի պատրաստում

Գինու և պանրի համտես | Բացահայտեք կաթնամթերքի ֆերմերային տնտեսությունները, որտեղ տեղի են ունենում տարաբնույթ համտեսներ: Այստեղ հնարավոր է համտեսել հայկական ձեռագործ պանիր՝ համադրված տեղական գինիների յուրահատուկ ու նրբաճաշակ համերի հետ:

Մեղրի պատրաստում | Ծանոթացեք մեղվաբուծության քաղցր ավանդույթներին Հայաստանի հյուսիսում և փորձեք թարմ, անմշակ մեղր:

Ազնվամորու բերքահավաք ՍՄԱՐԹ ավանում | Մոտ եղեք բնությանը՝ մասնակցելով ազնվամորու բերքահավաքին: Այն սեզոնային է, անհրաժեշտ է նախապես ճշտել մեր կոնսիերժ-ծառայությունից:

Ամրագրել տուր-փաթեթը

Ամրագրել տուր-փաթեթը