ՔՈԱՖ Կոնցեպտը սոցիալական ձեռնարկություն է, որը ներառում է հյուրանոց, համագումարների կենտրոն և ռեստորան
ՔՈԱՖ Կոնցեպտը սոցիալական ձեռնարկություն է, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ Դեբետ 1, հասցեում։
Դիմավորե՛ք 2027 թվականը Լոռվա չքնաղ լեռների գրկում՝ ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցում։ Ընտրե՛ք մեր երկօրյա կամ եռօրյա տոնական փաթեթն ու վայելե՛ք ձմեռային հեքիաթը մեզ հետ՝ համեղ տոնական ուտեստներով, անմոռանալի ժամանցով ու ջերմ պահերով։
Անկախ նրանից՝ պլանավորում եք ռոմանտիկ հանգիստ, թե ընտանեկան ջերմ տոնակատարություն. մենք կհոգանք, որ ձեր ժամանցը Կոնցեպտում լինի , ուրախ, հետաքրքիր ու հիշարժան։
Զանգահարեք մեզ՝ ձեր հանգիստն ամրագրելու համար.
+374 60 700050
info@concepthotel.am
ՔՈԱՖ Կոնցեպտում ձեր փորձառությունը չի սահմանափակվում միայն հարմարավետ ու հաճելի հանգստով, այստեղ կատարած յուրաքանչյուր ներդրում ուղղակիորեն նպաստում է Հայաստանի համայնքների երեխաների կրթության որակի բարելավմանը, քանի որ շահույթն ամբողջությամբ ուղղվում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կրթական ծրագրերին։